«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ, ավագանու ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված մտավորականներն ինչ-որ ազդեցության տակ են:
«Այս տարիների ընթացքում նրանք, ընդգրկված լինելով ավագանու մեջ, չեն կարողացել եւ չեն էլ ցանկացել ազդել որոշումների կայացման վրա, դրա մասին են վկայում չարաշահումներն ու Երեւանում մշակութային ժառանգության վերացումը: Եթե նրանք, իրոք այն մտավորականներն են, ում սիրտը ցավում է Երեւանի համար, ապա նրանք դա պետք է թույլ չտային, ընդհուպ, մինչեւ Տարոն Մարգարյանի դռան առջեւ բողոքի ցույցեր անելով, եթե նույնիսկ ՀՀԿ ցուցակով են մտել ավագանի, կարող էին կանխել»,- ասաց տիկին Փոստանջյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ