Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփի արպրիլքսանչորսյան ուղերձին

Ապրիլ 25,2017 14:59

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ապրիլի 24-ի կապակցությամբ` նշելով, որ դրանում տեղեկատվությունը թերի է, և կան սխալ բացատրություններ։ Այս մասին գրում է Anadolu-ն։

«2017թ. ապրիլի 24-ին 1915թ. իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը պարունակում է թերի տեղեկատվություն և սխալ բացատրություն և վերցված է տարիների ընթացքում հայկական որոշ շրջանակներում քարոզչական մեթոդներով ստացված տեղեկատվական աղբից։

ԱԳՆ-ն տեղեկացնում է ԱՄՆ վարչակարգին, որ «օսմանյան հայերը, որոնք կորցրել են իրենց կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այս տարի ևս ըստ արժանվույն հիշատակվել են Ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի կողմից իրականացված արարողության ժամանակ»:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի կապակցությամբ հնչեցրած իր ելույթում դարձյալ խուսափել էր «ցեղասպանություն» եզրից՝ նշելով, որ չպետք է թույլ տալ՝ վայրագությունները կրկնվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930