Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Նյու Յորքի հայկական եկեղեցուց՝ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին Ցեղասպանության կապակցությամբ:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք ընդունում են «ցեղասպանություն» անվանումը, ոմանք կասկածի տակ են դնում զոհերի թիվը, վիճում են «եղել է-չի եղել» հարցի շուրջ: Ռուսաստանի Պետդուման դեռ 1995թ. ընդունել է «1915-1922թթ. սեփական պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» դրույթը:
Կարդացեք նաև
Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքից մի քանի րոպեի հեռավորության վրա հայկական եկեղեցի կա: Մտա: Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»,- կից գրառման մեջ գրել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ