«Ճիշտ կառավարման պարագայում ոչ միայն մեկ, այլեւ մի քանի մետրոյի կայարան կարելի է կառուցել: Եթե պետական հարուստ պաշտոնյաներ ունենք, ուրեմն այդ փողն ինչ-որ տեղից գոյանում է: Պետք է կոռուպցիան վերացնել եւ գումարները ճիշտ օգտագործել, եւ մետրոյի կայարանը կկառուցվի»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի դիտարկմանը, թե՝ փող չկա, ինչպե՞ս է «ԵԼՔ»-ն ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրում ամրագրել մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցելու կետը, ասաց «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ դաշինքը հետամուտ է լինելու նաեւ Երեւանի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը. «Եթե Տարոն Մարգարյանն ուզենար, Փակ շուկան չէր քանդվի: Չկարողացա՞վ, չուզե՞ց, թե մասնակից էր, բայց դա տեղի ունեցավ»:
Ալեն Սիմոնյանի խոսքով. «Չի բացառում, որ եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի Երեւանի քաղաքապետ, տրանսպորտի գինը կդառնա 200 դրամ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ