Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ. տոնավաճառների առեւտրականներն իրենց առաջարկները ներկայացրեցին

Ապրիլ 25,2017 13:23

«Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առեւտրի կենտրոնների աշխատակիցներն այս պահին բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց:

Ցույցի մասնակիցներն ասում են՝ «Մենք չենք խուսափում հարկերից: Մեր առաջարկն է, որ մեկ պատուհանի սկզբունքով, իրենք մաքսային կետերում, եթե մենք ենք բերում ապրանքը, միանգամից տեղում վճարենք 1.5%-ը՝ առանց խուսափելու որեւէ բանից, որովհետեւ դա մեզ համար ավելի պարզ ու հեշտ է լինելու: Կամ՝ եթե կան կարգոներ, որոնց մենք վստահում ենք, մեր ապրանքն այնքան քիչ է, որ կարգոն է բերում, այդ նույն 1.5%-ը ներառվի տվյալ կարգոյի արժեքում, ու գնանք հանգիստ աշխատենք: Այսինքն՝ կստացվի, որ մենք, խոսքը տոնավաճառների մասին է, մեր հարկերը 100%-ով վճարեցինք սահմանում կամ կարգոյում, եւ եկանք խիղճներս հանգիստ աշխատեցինք:

2-րդ տարբերակը՝ ասենք 2-րդ հարկատեսակը տանք՝ ունենք տոնավաճառում պայմանագիր, ասենք՝ 18քմ խանութի համար: 18քմ-ի համար խելամիտ գումար լինի, միանգամից հաստատագրված վճարը տանք, աշխատողի վրա կախված լինի անուն-ազգանունը, դրա գումարն էլ ենք պարտավոր վճարել, կվճարենք: Ովքեր չեն համաձայնի եւ խախտումներ կանեն, այդ դեպքում հարկային աշխատողները նրանց հետ թող ուրիշ ձեւ խոսեն՝ ովքեր խուսափում են հարկերից, սոցվճարներից: Հարգելի կառավարություն, մեր ուզածը մի բան է՝ պարզեցվի ամեն ինչ, մի պատուհան սկզբունքով մենք բոլոր հարկերը վճարենք»:

Առեւտրով զբաղվողներն ասում են՝ երբ ապրանքը ներմուծում են, մաքսայինում արդեն հսկիչ գին է կիրառվում, եւ վճարվում են հենց այդ հսկիչ գներով. «Էդ հսկիչ գինը մեկ ա, արդեն կա, կուզեն թող էդ հսկիչ գնին գումարեն, եթե մտածում են մենք 10% վրան ավելացնում՝ վաճառում ենք, թող էդ 10 % էլ գումարեն, մենք մեր 1.5% իրենց ասած հարկը վճարենք տեղում, նույն րոպեին, հաստատագրված հարկը վճարենք, կենսաթոշակային էլ մեր հարկը փոխանցենք ու հանգիստ աշխատենք: Ու պետությանը կարիք չի լինի էդքան հարկային աշխատող բերի: Մեկը նստի, պատուհանն էլ կպցնենք, որ էս ինչ ամիս-ամսաթվով մենք էս հարկը վճարել ենք»:

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը, որ բարձրախոսով հայտարարում էր առաջարկները, հարց ուղղեց կառավարության շենքի մոտ հավաքված այլ ցուցարարներին՝ «Մենք այս տարբերակը մշակել ենք տնտեսագետների հետ, ժողովուրդ, համաձա՞յն եք այս տարբերակին»: «Այո», -պատասխանեցին ցուցարարները:

Ցուցարարները խնդրում էին 4-5 հոգանոց խմբով հանդիպել վարչապետի հետ, այլ ոչ թե միջնորդների միջոցով փոխանցել իրենց առաջարկները. «Ուզում ենք անձամբ հանդիպել ձեզ հետ, հարգելի վարչապետ, մենք կասենք մեր առաջարկները, կընդունեք՝ կընդունեք, չեք ընդունի՝ կասեք ձեր առաջարկները, դրանք էլ, եթե մենք չենք ընդունի, նոր արդեն կիմանանք մեր գլխի գալիքը: Յա յալա չեմ իմանում ուրդե, յա էլ կշարունակենք աշխատել; Ակցիան շարունակելու ենք էնքան, մինչեւ մեր հարցրերի պատասխանը տան: Կոռուպցիան վերանալու է 100%: Դուք խոստացել էիք ժամը 12:30-ին, սպասում ենք»:

Հիշեցնենք, որ օրերս տոնավաճառների առեւտրականները կրկին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ, նրանք ՊԵԿ-ից պահանջում էին դադարեցնել տոնավաճառներում հարկային ստուգումները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930