Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգի հոգսը վերջապես ընկավ Շմայսի վտիտ ուսերից։ Տարոսը մյուս նվիրյալներին. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 25,2017 13:10

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել պատգամավորական մանդատը կորցնելուց հետո՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասել է. «արեք թողեք էսի իմ մեջ, մեծ բեռ հելավ իմ վրից»։

«ՉԻ» – Փաստորեն պատգամավորական մանդատը մեծ բեռ է եղել Շմայսի համար, ու նա այդ բեռան տակ մտել է բացառապես ազգին ծառայելու նպատակով։ Ավելին՝ միշտ կատաղի պայքար է մղել, որ հենց ինքը ծառայի ազգին, ու նույնիսկ այդ նպատակով սեփական գրպանից հսկայական գումարներ է ծախսել։

Այո, ամբողջ աշխարհում պետությունն է վճարում մարդկանց՝ «ազգին ծառայելու» համար, իսկ մեզանում ազգի ծառաներն իրենք են վճարում։ Բայց ցանկացած տառապանք ու անձնազոհություն իր վախճանն ունի, իսկ հասարակությանը մնում է միայն թեթեւացած շունչ քաշել, որ ազգի հոգսը վերջապես ընկավ Շմայսի վտիտ ուսերից։ Տարոսը մյուս նվիրյալներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930