Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնացածը՝ «քըխ»-ը, հնից տարբերեք». Դավիթ Գասպարյանին Երեւանի կառուցապատումը հիացնում է (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 12:55

«Ադոնցի փողոցում, որտեղ ապրում եմ, ամեն գարնանը բերում ծառ են տնկում, բայց բարի եղեք ջրել, մեղք են այդ ծառերը…Եթե ավագանին ջրեց, կասեմ՝ հարգանք, եթե չջրեց՝ ի՞նչ ասեմ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու եւ քաղաքապետի սպասվելիք ընտրություններին՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ երրորդ հարկում գտնվող իր տնից դույլերով ջուր է կրում՝ ծառերը ջրելու. «Ամեն տարի փոս եք փորում, բերեք ջրեք էլի»:

Գրականագետը նաեւ դժգոհեց, որ Երեւանի կենտրոնի փողոցների սալապատումն արդեն մաշված է. «Քարերը թռած են, ինչո՞ւ չեն մաքրում: Քաղաքը տնից մաքուր պետք է լինի»:

Ի զարմանս լրագրողների, Դավիթ Գասպարյանն ասաց, որ իրեն հիացնում է Երեւանի կառուցապատումը: «Հնացածը՝ «քըխ»-ը, հնից տարբերեք: Հինը սրբազան մասունք է: Հինը տարբերեք հնացածից»,-կոչ արեց նա:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ընդգծեց, որ հինը քանդել, համարակալել եւ այլ վայրում վերակառուցելը ճիշտ չէ:

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն էլ դժվարացավ մատնանշել ներկայիս ավագանու կազմում ընդգրկված մի արվեստագետի, որը վերջին չորս տարում որեւէ խնդրի լուծում է տվել: Նաեւ ասաց, որ «մոլ»-երը հին Երեւան չեն կարող համարվել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930