«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ քննիչներն այս օրերին ծանուցագիր են ուղարկել «ՍԱՍ գրուպ» եւ ժողովի մասնակիցներին վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության։ Իսկ մինչ այդ «ՍԱՍ գրուպում» լիկբեզ-«տրինիրովկա» են անում աշխատակիցների հետ, որպեսզի իմանան ՀՔԾ-ում ինչ գրեն, ինչպես հիմնավորեն եւ պատճառաբանեն տեղի ունեցածը։
Ինչեւէ, այս պատմության մեջ չմոռանանք անդրադառնալ ամենաուշագրավ հանգամանքին։ Մամուլում հայտնի ձայնագրության մեջ ժողովը անցկացնող «հերոսը», անդրադառնալով աշխատակիցներից մեկի բերած ձայներին, որոշում է ամոթանք տալ, սակայն, «էդո՛ ջան, կազմակերպի, ախպեր ջան, սենց էս կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է ուզում էի ամոթանք տալ»։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում տեղ է գտել նաեւ հայտնի Էդոն՝ Էդգար Ավետիսյանը, որը 2012 թվականից աշխատում է «ՍԱՍ գրուպ» ընկերությունում եւ ներկայումս զբաղեցնում է կոմերցիոն տնօրենի պաշտոնը։
Այսպիսով՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր կարողացել են խորհրդարանական ընտրություններին իրենց արդարացնել, ձայն բերել։ Ուստի ՀՀԿ ավագանու ցուցակում, բացի սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից, պատվավոր տեղ ունի նաեւ Էդոն, որին հորդորում էին կազմակերպել ցուցակների գործընթացը։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում