Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ խնդիրներ պետք է լուծի ապագա ավագանին. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 25,2017 12:39

Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցում կարգ ու կանոն հաստատելը, պարզվում է, այնքան էլ դժվար չէ։ Այդ են վկայում նաեւ վերջին շրջանում կատարվող դրական տեղաշարժերը։

Այսօր մայրաքաղաքում գրեթե չեն հանդիպում ճանապարհի որեւէ հատվածում կանգառ կատարող երթուղային մեքենաներ։ Դրանով հանդերձ, ասել, որ ընդհանրապես այս ոլորտում այլեւս խնդիրներ չկան, անշուշտ, ճիշտ չի լինի։ Վիճակը քիչ թե շատ բարելավվել է միայն Երեւանի կենտրոնում, որտեղ ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը իրականացնում է մշտական հսկողություն։

Այնուհանդերձ փաստ է, որ քաղաքային իշխանությունը դեռ լուրջ անելիքներ ունի։ Կանգառներում մշտապես կարելի է ականատես լինել շարված երթուղային տաքսիների, որոնք շատ հաճախ խցանումների պատճառ են դառնում։

Թեպետ վերջին տարիներին հասարակական տրանսպորտը համալրվեց առանձին երթուղիները սպասարկող ավտոբուսներով, այնուհանդերձ դրանց թիվը սահմանափակ է։ Ավելին՝ որոշ ավտոբուսային երթուղիներում երբեմն դրանք օրերով չեն հանդիպում։

Այդ պայմաններում միկրոավտոբուսների առատությունը միանգամայն հասկանալի է։ Չկարողանալով համարժեք փոխարինող գտնել՝ քաղաքային իշխանությունն առայժմ ապավինել է երթուղայիններին, որոնց մեծ քանակը լրացուցիչ խոչընդոտ է դարձել մայրաքաղաքի հագեցած տրանսպորտային սահմանափակ ցանցի համար։

Երեւույթը հատկապես նկատելի դարձավ, երբ ավելացավ Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը։ Դրանք հիմնականում շահագործվում են Երեւանում, ինչի հետեւանքով մայրաքաղաքում կտրուկ մեծացել է տրանսպորտային միջոցների քանակը՝ հաճախ հանգեցնելով խցանումների։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ խցանումները շատ հաճախ ոչ այնքան տրանսպորտային միջոցների առատության, որքան անկանոն երթեւեկության հետեւանք են։

Ս. Տոնոյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930