Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Խաչատրյանից ենք խոսում, չեն հասկանում, Արամ Ասատրյան են ուզում». Վարդան Մալխասյան. «Հրապարակ»

Ապրիլ 25,2017 12:34

Ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանը ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում  ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն էր առաջադրել Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում։ «Չեմ հիշում, չեմ էլ նայել, թե ինչքան ձայն եմ ստացել։ ՀԱԿ-ից վեց թեկնածու էինք առաջադրվել այդ նույն ընտրատարածքում, վեցով միասին երեւի 1700 ձայն ստացած լինենք»։ Նա հիշում է, որ ժամանակին եղել է անազատության մեջ, ոչ մի աշխատանք չէր կատարել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, սակայն 4 հազարից ավելի ձայն էր ստացել այն ժամանակ։

«Ես գիտեմ, որ լավից-վատից ունեմ վարկանիշ, բայց ժողովուրդը, չգիտես ինչու, այս անգամ ձայն չտվեց։ Չգիտեմ, թե ինչ հաշվարկներից ելնելով ձայն չտվեց»,- ասաց նա։ Նկատեցինք, որ միգուցե քիչ ձայներ ստանալու պատճառն այն էր, որ ինքն առաջադրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ի՞ց, իսկ ժողովրդի համար ընկալելի չէր ՀԱԿ-ի առաջ քաշած «Խաղաղության պլատֆորմը»։

«Ամեն ինչ հնարավոր է։ «Խաղաղության պլատֆորմը» խորքային ձեւով չհասկացվեց։ Իրենք ամեն ինչի մակերեսին էին նայում ու մտածում, որ հող հանձնողը դավաճան է։ Իսկ ես կարծում եմ, որ որքան արագ լուծենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այնքան այն մեզ համար կլինի շահեկան։ Ինչքան ձգձգվի այդ հարցի լուծումը, մենք այնքան թուլացած կլինենք, եւ ադրբեջանցիներն ավելի մեծ պահանջներ կդնեն մեր առջեւ։ Շուրջ 20 տարի այս իշխանությունները ժողովրդին վարժեցրել են փչացածության, կեղծ արժեքների, եւ հիմա քաղում ենք դրա պտուղները։ Արամ Խաչատրյանից ենք խոսում, չեն հասկանում, Արամ Ասատրյան են ուզում»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930