Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Ազգ-բանակը մեզ համար զուտ դոկտրին չէ, այլ արժեքային համակարգ (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 12:18

Անցած տարվա ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգ-բանակ գաղափարն իրականում կա մեր հասարակության մեջ, պարզապես դրան ինստիտուցիոնալ տեսք է պետք տալ: «Հենարան» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով օրերս կայացած «Ազգ բանակ» համաժողովին: Մի երկրի համար, որն ավելի քան 25 տարի գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, երբ տեսանելի ապագայում Արցախի հարցում լուծումներ չեն ուրվագծվում, երբ սահմաններում ամեն օր հակառակորդը ինչ-որ գործողություններ է իրականացնում, քաղաքագետի համոզմամբ այս հայեցակարգը ավելի քանի արդիական է:

Սերգեյ Մինասյանը կարծում է նաեւ, տարածաշրջանում աշխարհում առկա սպառազինության մրցավազքի ու համեմատության մեջ՝ Հայաստանի համեստ հնարավորությունների ֆոնին, նման հայեցակարգը մեզ համար ոչ թե զուտ դոկտրին է, այլ արժեքային համակարգի է վերածվում:

Երեք օր շարունակ, մարզահամերգային համալիրի մատույցներում գերժամանակակից զինտեխնիկայի ցուցադրությունը, ըստ բանախոսի, շատ կարեւոր ու խորհրդանշական դեր խաղաց`ի ցույց դնելով այն հնարավորությունները, որոնք ունեն Արցախն ու ՀՀ-ն`դիմակայելու համար սպառնալիքներին:

Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում Սերգեյ Մինասյանը կարեւորում է հատկապես այն, որ ՊՆ-ն այս խնդիրները հասարակական քննարկման է առաջադրել:

Մանրամասները` տեսանյութում

Փորձագետը մանրամասների քննարկման մեջ չի մտնում, բայց դրական է վերաբերվում եւ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին: Մանրամասների մասին կխոսի, երբ ՊՆ-ն ավելի մանրամասն կներկայացնի ծրագրերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930