«Ոչ մեկ չզարմացավ, որ Թրամփը չարտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը: Դա տրամաբանական էր, քանի որ այս նախագահի պարագայում հայ համայնքին ուղղված խոստում չկար: Քլինթոնը եւ Թրամփն ի սկզբանե պրոթուրքական դիրքորոշում ունեին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ արված հայտարարությունը, որում նա օգտագործում է «Մեծ եղեռն» եզրույթը, ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունն արդեն անձնավորվում է եւ ստանում «Մեծ եղեռն» որակումը, թեեւ «ցեղասպանություն» եզրույթը գրեթե չի օգտագործվում:
«Հասկանալի է, որ Թրամփը չի օգտագործի «ցեղասպանություն» բառը, բայց նրա հայտարարության մեջ հստակ նշվում է զոհերի թիվը, բնաջնջման եւ զանգվածային այլ հանցագործությունների մասին: Օգտագործվում է նաեւ «պատմական հայրենիք» եզրույթը՝ որպես ժեստ՝ ԱՄՆ հայ համայնքին ուղղված»,-նկատեց Վարդանյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ