Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի միջազգային դատարանում Թուրքիային պատասխանատվության կանչելն իրատեսական չէ». Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 11:58

«Թուրքիայի ԱԳՆ կայքում խոսվում է զոհերի, «տխրահռչակ դեպքերի» մասին, բայց նշվում է՝ ոչնչացնելու հատուկ մտադրություն չկար, հետեւաբար՝ արարքը չի կարող որակվել որպես ցեղասպանություն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

«Մենք էլ երեւի թե պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, որ ոչնչացնելու մտադրությունը ոչ մեկի մոտ կասկած կհարուցի»,-նկատեց նա:

Վարդանյանը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության իրավական շերտն ուսումնասիրելու ուղղությամբ վերջին շրջանում ուշագրավ ուսումնասիրություններ են կատարվել, բայց խնդիրն այլ ոլորտում է. «ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ այլ ատյաններ դիմելու հեռանկարները խնդրահարույց են, քանի որ ըստ միջազգային իրավունքի՝ չես կարող պետությանը պատժել, այլ կարող ես կանչել պատասխանատվության, եթե վերջինս տվել է համաձայնություն»:

Ըստ փորձագետի՝ վերոնշյալը չի նշանակում, թե այլ միջազգային ատյաններ առանձին հայցով հնարավոր չէ դիմել, բայց Թուրքիան էլ պետք է համաձայն լինի դրան, ինչն այս պահին իրատեսական չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930