Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանը ՍԴ-ում խոսեց ՀՀԿ-ի «չեմպիոնների»՝ ՍԱՍ-ի Արտակի, Սամվել Ալեքսանյանի, Կարեն Կարապետյանի մասին

Ապրիլ 25,2017 11:55

Այսօր Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունն էր: Լեւոն Զուրաբյաննն իր ելույթում անդրադարձավ դպրոցների տնօրենների, ինչպես նաեւ՝ ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի ձայնագրություններին: Նա ասաց, որ դրանք ապացուցում են՝ մարդկանց հարկադրել են քվեարկել իրենց օգտին. «Արտակ Սարգսյանի ստացած 11 հազար 979 ձայները ակնհայտ ձեռք են բերվել ապօրինի մեթոդներով եւ զուտ ֆորմալ տեսանկյունից` այդ ապօրինությունները ազդել են մանդատների բաշխման վրա: Քանի որ ձայնագրությունը ի հայտ է եկել ԿԸՀ որոշումից հետո, ՍԴ-ն պարտավոր է քննել այդ հանցագործության հնարավոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա»:

Նա ասաց, որ Արտակ Սարգսյանն այն պատգամավորներից է, որ ԱԺ 5-րդ գումարման նիստերում 5 տարվա ընթացքում որեւէ բառ չի արտասանել. «Մենք մտածում էինք՝ ո՞նց կարող է լինի, որ մարդիկ, որոնք ընդհանրապես պառլամենտում չեն խոսում, կարող են ընդհանրապես որեւէ ձայն հավաքել: Ներկայացված ձայնագրությունը բացատրում է, թե ինչպես է հնարավոր, որ ԱԺ-ում լռության ուխտ պահպանող պատգամավորները վերընտրվում են խորհրդարանում: Հետաքրքիրն այն է, որ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով «ամենաժողովրդական» պատգամավորների եռյակում են Արայիկ Գրիգորյանը, որը հավաքել է 45 հազար 339 ձայն, Կարեն Կարապետյանը՝ 44 հազար 255 ձայն եւ Սամվել Ալեքսանյանը՝ 42 հազար 472 ձայն: Այս բոլոր չեմպիոնները, հինգ տարվա ընթացքում լինելով ԱԺ պատգամավոր, մեկ բառ չեն արտասանել ոչ միայն լիագումար նիստում, այլ ընդհանրապես որեւէ ընթացակարգում: Դուք պատկերացնո՞ւմ եք որեւէ ժողովրդավարություն, որտեղ ժողովրդավարության ռեկորդներ են խփում այն պատգամավորները, որոնք բացարձակապես չեն խոսում՝ 0: ՍԱՍ-ի այս ձայնագրությունը բացահայտել է այն, ինչ մենք բոլորս գիտեինք, բայց սա արդեն նյութական ապացույց է: Սա ցույց է տալիս, որ իրականում ՀՀ-ում ոչ թե ժողովրդավարական ընտրություններ են, այլ ընտրողի պարտադրանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930