Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ բոլոր պաշտպաններին էլ ուժայինները պատասխանում էին ավելի կոպիտ, քան այս անգամ. «Հրապարակ»

Ապրիլ 25,2017 11:44

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին ոստիկանության արձագանքը ՄԻՊ զեկույցին չի զարմացրել։ Նա հիշեցրեց, որ ուժայինների կողմից իրեն տրված պատասխանների համեմատ այս մեկը նույնիսկ կարելի է մեղմ համարել։

«ՄԻ բոլոր պաշտպաններին էլ ուժայինները պատասխանում էին ավելի կոպիտ, քան այս անգամ։ Սա ամենամեղմ պատասխանն էր»,- ասում է նա։ Իրավունք ունի՞, առհասարակ, ոստիկանությունը նման որակումներ տալու օմբուդսմենին։ «Սա իրավունքի խնդիր չէ, սա ընկալման խնդիր է։ Մեզանում ամեն մի մարմին, որին անդրադառնում է ՄԻՊ-ն իր զեկույցի ժամանակ, իր պարտքն էր համարում նախ հերքել նրան, երկրորդը՝ արտահայտել իր անհամաձայնությունը, եւ այս անգամ այդ արձագանքը, երեւի, ամենամեղմն էր։ Իսկ ՄԻՊ օգտագործած բանաձեւերը շատ կոռեկտ էին։ Այդ կոռեկտության աստիճանից էլ մյուս կողմը կարող է արտահայտել իր դժգոհությունը»։

Ձեզ չթվա՞ց, որ Թաթոյանը կարող էր կոնկրետ անուններ նշել, բայց խուսափել է դրանից։ «Ոճը ՄԻՊ-ի ընտրությունն է։ Պաշտպանները փորձում են պահել միջին ոսկյա աստիճան, որից երկու կողմերն էլ դժգոհ են լինում։ Ես սպասում եմ այն ժամանակին, որը, կարծում եմ, գալու է, երբ որ փոփոխությունները գան ոչ միայն ՄԻՊ, այլեւ ոստիկանության կողմից, որը կընդունի սխալներն ու կառաջարկի դեպքերը կանխարգելելու ձեւեր, մեթոդներ, որոնք կօգնեն կանխել մեր իրականության մեջ հանդիպող խայտառակ դեպքերն ու երեւույթները։ Թե չէ՝ ամեն անգամ ստացվում է, որ օմբուդսմենը կամ իրավապաշտպաններն առաջարկում են, իսկ իշխանությունն իր պարտքն է համարում հերքել»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930