Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում հայ ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ Թուրքիայի հյուպատոսարանի շենքին (Ֆոտոշարք)

Ապրիլ 24,2017 23:15

Այսօր Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի երթ անցկացրին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Քաղաքի կենտրոնական հատվածում Ստրասբուրգի քաղաքապետարանի պահանջով մի քանի ժամով դադարեցվել էր քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Երթին հետևում էր Ստրասբուրգի քաղաքային ոստիկանությունը:

Բողոքի երթը մեկնարկեց Ստրասբուրգի քաղաքապետարանի հարակից տարածքից, որտեղից երթի մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն, այնուհետև շարժվեցին դեպի Թուրքիայի հյուպատոսարան: Սակայն ոստիկանությունը ցուցարարներին թույլ չտվեց հայ ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին:

Երթն ավարտվեց 1945-ին կառուցված, Ֆրանսագերմանական հակամարտությունը խորհրդանշող հուշարձանի մոտ: Այստեղ էին հայազգի և ֆրանսիացի պաշտոնյաներ, Ստրասբուրգում բնակվող տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930