ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ քայլում են դեպի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև բարեխոսական Սրբոց նահատակաց և ոգեկոչման կարգ:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվում նաև Արցախի բոլոր շրջաններում: