Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալի մասին՝ «ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է»

Ապրիլ 24,2017 20:55

Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար,  ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.

-Իհարկե,այսօր ԵԽԽՎ -ի համար աննախադեպ օր է:  Նման օր, հաստատաբար, չի եղել մեր Վեհաժողովում, ես կասեի՝ էկզոտիկ օր է, քանի որ առաջին անգամ է այս կազմակերպության պատմության մեջ, որն այսօր ցնցվում է կոռուպցիոն սկանդալներից, և առաջին անգամ այդ սկանդալները հասել են ամենաբարձր մակարդակին: Բավական ժամանակ է, որ նման բանավեճեր են ընթանում, որոնց վերաբերյալ միշտ եղել է կայուն վերաբերմունք,այսինքն՝ գիտենք, լսել ենք, բայց փաստեր չկան: Այդպես է եղել բազմաթիվ անգամ, երբ կանոնակարգի խախտումներով հարցեր են լուծվել, որոշումներ և զեկույցներ են ընդունվել: Այդ հանդուրժողականությունը բերեց նրան, որ այսօր արդեն յուրաքանչյուր օր նորանոր մեղադրանքներ և տեղեկատվություններ են հնչում՝ կապված ԵԽԽՎ –ի կոռուպցիոն միջավայրի հետ, և այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես համաեվրոպական այս հեղինակավոր կազմակերպության ամենաբարձր դեմքը մեղադրվում է կոռուպցիոն վարքի մեջ: Կարծում եմ մեր հանրությունը տեղեկացված է և լավ հիշում է նման օրինակներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, և մեր պատվիրակությունը բավական երկար լինելով կոռուպցիոն գործընթացների կիզակետում՝որպես երկիր, որի դեմ դա առավել հաճախ է կիրառվել, մշտապես պայքարել է դրա դեմ և, կարելի է ասել,  ամենաակտիվ ջատագովներից է եղել՝ կազմակերպության ինքնամաքրման և թափանցիկ ու ազնիվ գործելակերպին վերադարձի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930