«ԲՄ-21 Գրադ» հրթիռային համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի եւ կրակային միջոցների, հրետանու, ականանետների, հակաօդային պաշտպանության միջոցների, վայրէջքի հարթակներում ուղղաթիռների խոցման համար:
«Ստրելա 10» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի օդային հարձակման միջոցների ոչնչացման համար: Ունի բարձր անցանելիություն եւ կրակային հզորություն:
Կարդացեք նաև
«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է մարտավարական խորությունում հակառակորդի փոքրաչափ նշանակետերին, նաեւ՝ կայանատեղերում գտնվող ինքնաթիռներին եւ ուղղաթիռներին, զինամթերքի պահեստներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, թեթեւ զրահապատ տեխնիկայի, ռազմական նշանակության օբյեկտների, օդանավակայաններում գտնվող ուղղաթիռների եւ ինքնաթիռների, մարտավարական հրթիռային համալիրների եւ գերճշգրիտ զենքի ոչնչացման համար:
Ներկայացված զինատեսակներն օրերս ցուցադրվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ