Կոլումբիայում «Ազգային ազատագրական բանակ» ընդդիմադիր զինված խմբավորման կողմից գերեվարված Արսեն Լևոնի Ոսկանյանը վնասազերծել է խմբավորման անդամներին և ազատվել գերությունից: Այս մասին հայտնում է տեղի eln-voces.com կայքը:
Մասնավորապես, նշվում է, որ 2017թ. ապրիլի 19-ին Արսեն Ոսկանյանը իրեն տեղափոխող զինյալներից խլել է զենքը, նրանց վնասներ հասցրել և դիմել փախուստի: Նրա ճակատագրի մասին առայժմ տեղեկություն չկա:
Հաղորդվում է, որ Արսեն Ոսկանյանն ունի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն: Նա ապստամբների կողմից գերեվարվել էր 2016թ. նոյեմբերի 5-ին, երբ անտառներում զբաղվում էր թունավոր գորտեր հավաքելով: Ավելի ուշ ռուսական կողմը Կարմիր խաչի միջոցով դիմել էր ապստամբներին՝ Ոսկանյանին ազատ արձակելու պահանջով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ