Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, ոչ թե այլոց իսկանդերները»

Ապրիլ 24,2017 17:39

«Ելք» դաշինքի առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո ինքը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունում պահանջատիրության առումով փոփոխություն չի տեսնում: Հիշեցնենք՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները 2 տարի առաջ կայացան «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսի ներքո:

«Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, թե կորուստներ, թե ձեռքբերումներ ու հաղթանակներ ունենք, ու հիմա՝ երբ պետություն ու պետականություն ենք, դրանից հետեւություններ չենք արել: Որովհետեւ եթե հետեւություն անեինք, կհասկանայինք, որ մեր անվտանգության առաջին երաշխավորն ու ապահովողը մենք ինքներս ենք՝ մեր բանակով, ոչ թե հույսներս կդնեինք ուրիշների իսկանդերների ու չգիտեմինչերի վրա եւ դրանով գլուխ կգովեինք»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա կարծում է, որ պիտի տեսնեինք այն պարզ իրողությունը, որ Հայաստանը այլընտրանք չունի, քան ժողովրդավարության կղզյակ լինելն է. «Չի կարելի սեփական ժողովրդին ատել այնքան, որ 10 հազար դրամով քվեարկել, չի կարելի մարտիմեկեր անել ու փողոցում կրակել սեփական ժողովրդի վրա, որ սեփական իշխանությունն այդքան չարժե, որի համար կարելի է երկիրն այս վիճակին հասցնել»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ անմեղ զոհերի կամ առհասարակ պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու լավագույն ձեւը ուժեղ պետություն ունենալն է: Մի բան, որն իր կարծիքով՝ մենք չունենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930