Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվելու». (Տեսանյութ)

Ապրիլ 24,2017 17:28

«Այդ հարցում մենք չպիտի այնպիսի գնահատականներ տանք, որն իրականության հետ կապ չունի»,- ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հեռանկար է սպասվում հայ-թուրքական հարաբերություններին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունից հետո, մանավանդ Թուրքիայում անցկացված վերջին սահմանադրական բարեփոխումների ֆոնին, որոնք, ըստ էության, Թուրքիան տանում են դեպի ավտորիտար համակարգի:

Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամները Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Կարծում եմ՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդելու հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշման վրա: Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումն էլ այդ առումով չի փոխվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ի մյուս հարցին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված փորձից հետո եւ Թուրքիայի դիրքորոշման առավել կոշտացման ֆոնին անիմաստ չէ՞ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրության առկայությունը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գնում այդ ստորագրությունը ետ կանչելու ճանապարհով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանություններ հնչեցնել այդ հարթությունում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930