«Թուրքերը վատն են, որովհետեւ իրանք մարդկանց սպանում են»,- այսօր Ծիծեռնակաբերդում մեզ հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանի փոքր դուստրը՝ Լուիզան:
Նա 7 տարեկան է, մի փունջ կակաչներ եւ իրենց պարտեզից հավաքած յասամանները ձեռքին գնում է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
Լուիզայի խոսքերով՝ հայերը, ի տարբերություն թուրքերի, լավն են:
Կարդացեք նաև
Եռագույնը՝ որպես ծածկոց իր վրա գցված՝ «Երկիր Ծիրանիի» հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բարձրանում նաեւ մի մանկահասակ երեխա՝ սայլակով: Զարուհի Փոստանջյանը չկարողացավ անտարբեր անցնել, մոտեցավ, սիրեց:
Մեր հարցին՝ ապագա ավագանու թեկնածու է, չէ՞՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Բա իհարկե, բա իրենք պետք է լինեն, մեր երիտասարդներն ու նոր սերունդը պետք է քաղաքական դպրոց անցնի»:
Երեխայի ծնողները վստահեցրին, որ իրենց բալիկը ակտիվիստ է՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ապագա անդամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ