Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին վստահեցրեց՝ սխալ է իր անունը կապել օֆշորային սկանդալի հետ:
Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ պատճառաբանելով, որ այսօրը այն օրը չէ, որ նման հարցեր հնչեն, ինքը զբաղված է, վերջում էլ ավելի կտրուկ ասաց՝ «Ինձ անհանգստացնում եք»:
Ի՞նչ նորություն կա օֆշորային սկանդալից հարցին՝ արքեպիսկոպոսը հարցով պատասխանեց. «Միգուցե դո՞ւ ասես: Ես տեղյակ չեմ: Դու էլ կարծում ես՝ հնարամիտ հա՞րց ես տվել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե վարչապետն ասում էր՝ խաղի կանոններ են փոխվել, պաշտոնյաներն այլեւս չեն կարող ներգրավվել օֆշորյան սկանդալներում, ի՞նչ եք կարծում այդպե՞ս է, Նավասարդ Կճոյանը պատասխանեց «Ուրիշ հասցեատիրոջ դիմեք»:
Ինչ Իսկ զրույցի վերջում նա վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն հնարավորն անում է՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ