«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը չի ընդունել նախկինում առաջադրված մեղադրանքը, առավել եւս չի ընդունում հիմա, երբ այն փոփոխվել եւ ծանրացվել է: Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է մտնել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել:
«Գործի փաստերը եւ ապացույցները 180 աստիճանով հակառակի մասին են խոսում եւ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ինչպես ի սկզբանե, մինչ օրս էլ իրականացվում է քաղաքական հետապնդում նրա քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության համար»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ըստ պաշտպանի՝ վկաները այնպիսի ցուցմունքներ են տվել, որոնք հեռախոսազանգերի սղագրություններով հերքվում են. «Ինչ-որ մեկն ասում է Անդրիասը զանգել է ինձ, ես գնացել եմ իր մոտ, ասել է գնա տես ոստիկաններ կան, թե՝ չէ: Ուզում ենք ջարդելով-փշրելով մտնենք ՊՊԾ գունդ, բայց հետո պարզվում է, որ ինքն է զանգել Անդրիասին, ասել է մի հարց կա, ուզում եմ հանդիպել, ասում է՝ լավ եթե ուզում ես, այսինչ տեղում եմ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ