Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանի եղբոր մասնակցությամբ միջադեպով օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով». Աղվան Հովսեփյան

Ապրիլ 24,2017 16:27

«Ոճրագործությունը մշտապես դատապարտվել է, արդեն հարյուր տարուց ավելի, մենք այսօրվա խորհուրդը պետք է տեսնենք այսօրվա կայուն ու հաստատ պետականության մեջ, մեր երկիրը ծաղկեցնելու եւ քայլ առ քայլ առաջ գնալու, որ ապագա սերունդներին ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք ոճրագործությանը, այլեւ զարգացել ենք աշխարհում՝ որպես քաղաքակիրթ ու պատմական համբավ ունեցող ազգ»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Անդրադառնալով նախընտրական շրջանում Ջրառատում տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ, պարոն Հովսեփյանը վստահեցրեց, որ այդ գործով օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով ու մոտ օրերս արդյունքը կտեսնենք, օրինական ու հիմնավոր որոշում կլինի:

Դիտարկմանը, թե փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը տուժող է ճանաչվել, մինչդեռ լուրերի համաձայն, զենքը դրել է ինչ-որ մեկի գլխին ու ստիպել չոքել, պարոն Հովսեփյանն ասաց՝ եթե այդքանը գիտեք, եկեք ցուցմունք տվեք:

Մեկ այլ հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, Արագածոտնի մարզում ամեն ինչ արել եք՝ Լյովա Խաչատրյանը չանցնի, քննչական կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ նման անձի չեմ ճանաչում վաղուց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930