Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ իրավաբանի տատին 1915թ.-ին թուրք է փրկել

Ապրիլ 24,2017 16:18

Իրավաբան Վահան Բուռնազյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում ներկայացրեց 1915թ.-ին իր տատի փրկության պատմությունը: «Երբ թուրք զինվորները եկել են իրենց գյուղը տարհանելու, գիշերով մի թուրք փրկել է իրեն, տարել թուրքերի գյուղ, որտեղ նա մեկ շաբաթ է մնացել: Հետո տատս իր տատի հետ վերադարձել են իրենց գյուղ, որն արդեն դատարկված է եղել: Կրկին թուրք զինվորներ են եկել: Տատիս փրկած թուրքերի ընտանիքը պնդել է, որ տատս իրենց ընտանիքի անդամ է: Այդպես նա ողջ է մնացել: Տատիկս հիվանդացել է, մազերը թափվել են: Քրդերը հետաքրքրվել են, թե ի՞նչ է պետք երեխային: Տատիկս խաղող է ուզել…ձմեռ էր…քրդերը գտել են այդ խաղողը»,-պատմեց նա:
Հետագայում Եղիսաբեթ տատը հաստատվել է Հալեպում, տեւական ժամանակ ապաստան տվել փախստական-հայերին: «Նա շատ տանջվեց, որ պահի իր ինքնությունը, որ հայ մնա»,-ասաց Վահան Բուռնազյանը: Նա պահպանել է Եղիսաբեթ տատի անձնագիրը, որը փաստում է՝ տատը ծնվել է Թուրքիայում (Արաբկիր):

Արդեն 12 տարի Բուռնազյանն ապրում է ՀՀ-ում, մինչ այդ ԱՄՆ քաղաքացի էր: «Որպես հպարտ հայ եմ ապրում»,-նկատեց նա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930