Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»:
Ավելի վաղը «Հայկական ժամանակ»-ի կայքը հրապարակել էր, որ Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, «կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է»:
Լուսանկարում՝ ձախից՝ Գուրգեն Ավետիսյանը, աջից` Արամայիս Ավետիսյանը