Այսօր Կրետեի Հերսոնիսսոս քաղաքում մեկնարկում է շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը:
Մասնակցում է 22 երկիր, որոնց մեջ է նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի գլխավորությամբ: Մեր թիմում են նաեւ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը եւ Նորայր Քալանթարյանը:
Առաջնությունն անցկացվում է տարիքային երկու խմբով՝ 50-ից բարձր եւ 65-ից բարձր: Մեր վետերանները հանդես են գալու 50-ից բարձր տարիքային խմբում:
Վիճակահանությամբ առաջին տուրում Հայաստանի մրցակիցը Աթենք/Կրետե թիմն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ