Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք այլևս չեք կարող ներկայացնել ԵԽԽՎ-ն». խորհրդարանականները պահանջում են Ագրամունտին ինքնակամ հեռանալ (Տեսանյութ)

Ապրիլ 24,2017 15:14

Քիչ առաջ մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներն իրենց դժգոհությունը հայտնեցին այն առիթով, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն այցելել է Սիրիա:

Նրանք պահանջեցին, որպեսզի Ագրամունտը Սիրիայի հարցով առանձին լսումներ կազմակերպի, սակայն նա պնդում էր, թե այդ հարցը կարող է Բյուրոն քննարկել: Այս վարքագիծը հունից հանեց որոշ պատվիրակների:

Նրանք հանդես եկան հայտարարություններով. «Դուք կորցրել եք Ձեր վստահությունը», «Դուք այլևս չեք կարող ներկայացնել ԵԽԽՎ-ն», «Ժամանակն է, որ Դուք ինքնակամ հրաժարվեք Ձեր պաշտոնից և Ձեր տեղը զիջեք ԵԽԽՎ փոխնախագահներից մեկին»:

Պեդրո Ագրամունտը ստիպված 10 րոպեով ընդմիջեց նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում լիտվացի պատվիրակ Կեստուտիս Մասիուլիսը նշեց. «Պեդրո Ագրամունտը ընկերն է մի երիտասարդի, որի անունն է Պուտին, որն էլ մարդասպան Ասադի ընկերն է: Ագրամունտը պետք է հեռանա, նա չի կարող ներկայացնել ժողովրդավարական արժեքներն ու ժողովրդավար պատգամավորներին: Այդ անձը կորցրել է իր դեմքը և չի կարող մեր ներկայացուցիչը լինել: Սիրիա` իր կատարած այցով նա միայն լեգիտիմացնում է Պուտինի ծրագրերը: Նա Պուտինին նետում է փրկօղակ»:

Պարոն Մասուլիուսը մտահոգություն հայտնեց, որ Ագրամունտին հեռացնելու իրավական ընթացակարգ չկա. «Մենք պահանջում ենք, որ նա քվեարկության դնի այն հարցը, թե որքան են նրան վստահում: Այսպիսի սկանդալից հետո նա պետք է ինքնակամ հեռանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930