Այսօր Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ, որից հետո նրան էր սպասում «փող ուզողների», «Հիսուսի նկար ծախողների» մի հսկա բանակ, որոնց ոստիկանության ներկայացուցիչները հազիվ էին կարողանում հետ պահել:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք ընդդիմությո՞ւն եք, իշխանության հետ կոալիցիա չե՞ք կազմելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք՝ այո՞, թե՞ ոչ: Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան մարդիկ գործ կատարեն, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ: Ձեր բնավորությանը թարգ տվեք: Ամենակարեւորը՝ բոլորդ այս երկրում եք ապրում, ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով՝ ոչ երկիր եք կառուցում, ոչ էլ ժողովրդի համար բարեկեցիկ կյանք եք ապահովում»:
Երբ ճշտեցին՝ իշխանության հետ կոալիցիա չե՞ք կազմում՝ նա արձագանքեց. «Ի՞նչ եք ասում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր ընկերների խոստացած 15 մլրդ դոլարի ներդրումը լինելո՞ւ է՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Սիրելի լրագրողներ, ես ձեզ ասեցի՝ երբ որ Ծառուկյան դաշինքը կտաներ 50+1, այդ ներդրումները անմիջապես կլիներ: Դուք տեսաք եւ երաշխավորները, եւ ամբողջ աշխարհում իմ գործընկերները: Դա դեռ մեկն էր: Բոլորն էլ ցանկանում են, բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30 տոկոս, 29 տոկոս, դա կմնա արդեն մյուս ընտրությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ