«Ինչ կարողանում ենք՝ Հայաստանի համար անում ենք, դրա համար պարտադիր չէ քաղաքականության մեջ մտնել: Ես դա պաշտոնի համար չեմ անում»,-Մատենադարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գործարար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր քաղաքականություն մուտք գործելը որքանո՞վ է հավանական:
Ռուբեն Վարդանյանը խոսեց նաեւ հավակնորդների ցուցակում չընդգրկվածների մասին ու դժվարացավ ասել՝ եթե «Հաց բերողը» կենդանի լիներ, կընդգրկվե՞ր հավակնորդների թվում, թե ոչ:
Կարդացեք նաև
Վարդանյանը մեկնաբանեց նաեւ մեղադրանքները, թե ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրները թողած՝ «Ավրորան» այլ երկրներում մարդասիրական խնդիրների բարձրաձայնմամբ է զբաղված: «Մեզ թվում է, թե մեր երկիրն Էլդորադո է… Չկա երկիր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր չլինի: Հայերս միայն մեր խնդիրների մասին ենք մտածում, բայց ուզում ենք ասել, որ ուրիշների ցավի մասին էլ պետք է մտածենք: Սա դժվար է, բայց միայն այս կերպ կարող ես մոտեցում փոխել»,-վստահեցրեց Ռուբեն Վարդանյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ