Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ե՛ւ ձայն տվողներից եմ գոհ, եւ չտվողներից». Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Ապրիլ 24,2017 14:44

Այսօր Գագիկ Ծառուկյանն իր թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդում էր:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ այս անգամ Ազգային ժողով գալո՞ւ եք, թե՞ էլի բացակայելու եք: Նա պատասխանեց. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել: Աշխատանքի եմ: Կգա ժամանակը՝ կտեսնեք»:

Նապոլեոն Ազիզյանի հետ կապված հարցին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նա հիմա բուժման մեջ է. «Ամեն ինչ նորմալ է, պռոստո, որ դուք այդքան չանհանգստանաք, մարդկանց թյուրիմացության մեջ չդնեք, դուք երեւի իրա հարցազրույցները կարդացել եք»:

Հարցին՝ կանխատեսո՞ւմ էիք, որ ԱԺ ընտրություններին նման արդյունք պետք է լինի՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինի, քանի որ մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, առաջարկը, մոտեցումը, բայց ես առանձնապես, իմ ժողովրդի ցավը տանեմ, ե՛ւ ձայն տվողներից եմ գոհ, եւ չտվողներից: Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը որոշում, իր ապագան: Ես ասել եմ՝ իմ ժողովրդի կողքին կանգնած եմ»:

Հարցին՝ բայց գո՞հ եք՝ նա պատասխանեց. «Ինչ տվել են՝ դա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930