Ապրիլի 24-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, համայնքապետարանի աշխատողները, ավագանու անդամները, քաղաքի բնակիչները ծաղիկներով այցելեցին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող, Հայոց եղեռնի զոհերի հիշատակին կառուցված խաչքարին: Այդ կոթողը նոյեմբերյանցի քանդակագործ Արմեն Գոգինյանը կերտել, տեղադրել է 1992թ.: Խաչքարի վրայով ձգվող ճեղքը խորհրդանշում է բաժանված Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանը:
Նոյեմբերյան համայնքի հոգեւոր հովիվ տեր Սմբատ քահանա Աբրահամյանը Սուրբ Սարգիս եկեղեցում ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ մատուցեց, տերունական աղոթք հնչեցրեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ