Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը հայտարարեցին, թե ովքեր են մրցանակի այս տարվա հավակնորդները: Մոտ 250 թեկնածուներից ընտրվել են հինգը:
-Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը Սոմալիում խնամում են երեխա-զինվորականներին, մարդասիրական կազմակերպություն են հիմնադրել:
-Ջամիլա Աֆղանին Աֆղանստանում զբաղվում է կանանց եւ աղջիկների կրթության խնդիրներով:
Կարդացեք նաև
-Մուհամադ Դարվիշ՝ սիրիացի բժիշկ է:
-Դենիս Մուկվեգեն էլ օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարված կանանց. նրա շնորհիվ հազարավոր կանայք են փրկվել:
-Բժիշկ Թոմ Քաթինան էլ նախորդ տարվա հավակնորդներից է: Նա Սուդանի լեռներում աշխատող միակ վիրաբույժն է, որն ամեն օր սպասարկում է հարյուրավոր հիվանդների:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա մայիսի 28-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ