Թուրքական Hurriyet թերթն անդրադարձել է ապրիլի 23-ին Երևանում կազմակերպված ջահերով երթին, որից առաջ այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Հոդվածը վերնագրված է՝ «Ցնցող լուսանկար Երևանում… այրում են թուրքական դրոշը»:
Թերթն ընդգծում է, որ այդ արարողությանը մասնակցել են «Հանրապետական» և «Դաշնակցություն» կուսակցությունների երիտասարդական թևերը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը և Սփյուռքը:
«Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի ժամանակ ցուցարարներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Ցույցը շարունակվել է երկու ժամ»,- գրում է թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ