2016թ. նավթարտահանող երկրները, այդ թվում Ադրբեջանը, կրճատել են ռազմական ծախսերը: Այս մասին են վկայում Աշխարհի խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
Զեկույցում նշվում է, որ նավթից ստացվող եկամուտների պատճառով Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 36 տոկոսով: Բացի Ադրբեջանից՝ նույն խնդրի առաջ են կանգնել Վենեսուելան (-56 տոկոս) և Հարավային Սուդանը (-54 տոկոս):
Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2016թ. համաշխարհային ռազմական ծախսերն ավելացել են 0.4 տոկոսով: Զգալի աճ է գրանցվել Եվրոպայում, ինչը պայմանավորված է «եվրոպական երկրների անվտանգության աճող սպառնալիքի հետ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ