Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ, դադարեցրու աջակցել Ալիևի ռեժիմին». բողոքի ակցիա` Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստավայրի դիմաց (Ֆոտոշարք)

Ապրիլ 24,2017 13:11

Շուրջ մեկ ժամից Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այն կանցկացվի ապրիլի 24-28-ը:

Մինչ վեհաժողովի մեկնարկը՝ ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիայով են դիմավորում ԵԽԽՎ պատվիրակներին: «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին», «Ուշադրություն Ադրբեջանին», «ԵՄ, դադարեցրու աջակցել Ալիևի ռեժիմին», «Ամոթ է, վերջ տվեք կաշառվածությանը». այսպիսի կոչերով պաստառներով ցուցարարները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանում տիրող իրավիճակին:

Հիմնականում բոլոր պատվիրակները մինչև ԵԽԽՎ-ի նստավայր մուտք գործելը կանգնում, ընթերցում են այս պաստառները, որոշներն իրենց դժգոհությունը հայտնում:

Նշենք, որ ընդհանրապես նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ բոլոր նախագահները ասուլիս էին անցկացնում, սակայն պարզեցինք, որ ներկայիս նախագահը` Պեդրո Ագրամունտը, այդ ավանդույթին վերջ է տվել: Նա այլևս ասուլիսներ չի տալիս, ուստի նրան առանձին հարց հղելու համար անհրաժեշտ է նախօրոք հերթագրվել:

Նստաշրջանի օրակարգում է Թուրքիայի խնդիրը՝ ոչ թե հատուկ կամ հրատապ քննարկման ձևաչափում, այլ որպես կանոնավոր քննարկում: Այն վերաբերելու է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խնդիրներին: Հատուկ քննարկում նվիրվելու է Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներին:

Կներկայացվի նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեքսի տարեկան զեկույցը՝ 2016-ի գործունեության մասին:

Վեհաժողովը կհյուրընկալի Իսպանիայի թագավորին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930