Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան կայացած-ուժեղացած լինի հայոց պետականութիւնը, նոյնքանով էլ երաշխաւորւած կը լինի մեր պայքարի ու պահանջատիրութեան յաղթական երթը

Ապրիլ 24,2017 12:58

Հայոց Ցեղասպանութեան 100, 101, 102-րդ ու դեռ գալիք տարելիցները աւելիով են կոփելու Հայաշխարհի պահանջատիրական երթը: Պահանջատիրական պայքարի անժամանցելիութիւնն ու յարատեւութիւնը փոխկապակցւածª աւելիով են ամրապնդելու բովանդակ հայութեան համազգային բնաւորութիւնն ու տեսլականըª հայրենական թէ° սփիւռքեան համընդհանուր հարթակներում:

Համազգային ու համահայկական նշանակութեան մեր արդարացի եւ ինքնատիպ պայքարը, սակայն, համամարդկային նշանակութեամբ սերտաճելու որպէս գրաւական արդէն քառորդդարեայ պետական նեցուկով է օժտւած ու համաշխարհային հանրութեանը ներկայանում է այդ պատկառելի ներուժով: Եւ իրաւամբ, մեր պայքարը աւելիով է ուժգնացել, ծաւալւել ու երաշխաւորւել, երբ սփիւռքեան- համայնքայինից վերաճել է հայրենական-պետական պայքարի…

Ահաւասիկ փաստը.- որքան կայացած-ուժեղացած լինի հայոց պետականութիւնը, նոյնքանով էլ երաշխաւորւած կը լինի մեր պայքարի ու պահանջատիրութեան յաղթական երթը, ընդհուպ մինչեւ արդարացի լուծումը Հայ Դատի…: Իսկ Հայ Դատի պայքարի բազմավեկտոր հոլովոյթին մշտապէս պէտք է որ ուղեկցւած լինի պետականութեան կայացման նոյնքան բազմավեկտոր նպատակադրումը:

Արդարեւ, ուժեղ ու հզօր Հայաստանը յաղթական Արցախով (կայացած բանակ, կայացած ընտրութիւններ-իշխանութիւններ, հասարակական-տնտեսական կայացած ու արդար կար•ուսարք, կրթա-մշակութային առաջընթաց եւ այլն…) լիարժէքօրէն ի զօրու է լինելու վախճանական ու յաղթական աւարտին հասցնել հայոց դարակերտ պահանջատիրական պայքարը ու այդպիսով արժանի հատուցումը ապահովել մեր սրբադաս նահատակների սրբազան կտակը…:

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Թեհրանի «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930