Լուսանկարում «Մաքուր Հայաստանի» ոչ մաքուր Երեւանի մի փոքր, բայց շատ կարեւոր հատվածն է՝ Հրազդանի կիճը: Այստեղ դեռ հանգստի ակտիվ սեզոնը չսկսած՝ գետի ափերով մեկ աղբակույտեր են:
Վարչապետն օրերս հանձնարարական է տվել «Մաքուր Հայաստան» ծրագիր մշակել. անգամ ոստիկանապետին է լծել այդ գործին՝ ոստիկանական ծառայության ուժերով կանխարգելել չսահմանված վայրերում աղբ թափելը: Վարչապետը ոստիկանապետին հորդորել է. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»:
Հիմա ոնց պատկերացնում ենք՝ ոստիկանական ողջ համակարգը բանուգործը թողած աղբ թափողների հետեւից պետք է ընկնի, իսկ չսահմանված վայրերում աղբ թափողներ ու երկիրը աղտոտողներ որքան ուզեք՝ կգտնեք:
Հայաստանը մաքուր պահելու համար չնախատեսված վայրերում աղբ թափողների հետեւից ընկնելը բավարար չէ, ինչպես ընդդիմադիրներն են բոլոր առիթներով ասում՝ «քաղաքական կամք է պետք եւ համակարգային փոփոխություն»:
Կարդացեք նաև
Հայաստանում աղբը հավաքելու ժամանակն է:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
22,04.2017