Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հոգեբանին դիմելը համարվում է ընտանեկան խնդիրներից խուսափելո՞ւ միջոց, թե՞ «պրեստիժ»

Ապրիլ 24,2017 11:17

Ընտանիքի ստեղծումն ու պահպանումը համարվում է կյանքի կարևորագույն արժեքներից մեկը, սակայն, ցավոք, ոչ բոլորն ունեն բավականաչափ համբերություն և իմաստություն ընտանեկան խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ընտանեկան խնդիրներն ազդում են ոչ միայն ամուսինների փոխհարաբերությունների, այլև երեխաների զարգացման և բնավորության գծերի ձևավորման վրա:

Հասուն տարիքում շատերը չեն հիշում իրենց մանկության տարիների տրավմատիկ իրադարձությունները, սակայն այդ ամենը, անկասկած, հետք է թողնում մարդու հետագա կյանքի վրա: Նման դեպքերում նրանց հաճախ օգնում է համակարգային ընտանեկան թերապիան: Որպես կանոն, համակարգային ընտանեկան թերապիային մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները:

Այս խնդրի շուրջ զրուցեցինք հոգեբան Անահիտ Հակոբյանի հետ: «Կանանց բոլոր խնդիրները կապված են տղամարդկանց խնդիրների հետ»,-նշեց նա:

Հավելում է. «Երբ կինն ու տղամարդը կոնֆլիկտ են ունենում, կինը դրանում իրեն է մեղադրում: Կանայք հիմնականում բողոքում են, որ իրենց ամուսինները չեն կատարում ամուսնական պարտականությունները: Նրանք կասկածում են, թե գուցե իրենց տղամարդը սիրուհի ունի, այդ դեպքում եւս իրենք իրենց են մեղադրում»:

Նշենք, որ Հայաստանում հոգեբանական խորհրդատվությունների արժեքը միջինը 12.000-25.000 դրամ է (սա վերաբերում է մեկ խորհրդատվությանը): Ա.Հակոբյանի խոսքով՝ կան հոգեբանական խնդիրներ, որոնք գտնվում են անգիտակցական ոլորտում, կան նաեւ խնդիրներ, որ մարդիկ չեն ցանկանում իրենք իրենց խոստովանել, կան նաեւ այլ բնույթի խնդիրներ, որոնք առանց մասնագետի օգնության հնարավոր չէ լուծել, այդ իսկ պատճառով հարկ է համարում անցնել թերապիան:

Կան այնպիսի ընտանիքներ որոնք ցանկություն ունեն անցնել թերապիան, բայց բավարար միջոցներ չունենալու պատճառով՝ հրաժարվում են հոգեբանի խորհրդատվությունից և կանգնում կործանման եզրին, բայց նաև կան այնպիսի ընտանիքներ, որոնք հոգեբաններին այցելում են,այսպես կոչված՝ «պրեստիժի համար»՝ շրջապատում գլուխ գովելու նպատակով:

Այս թերապիայի կարևոր կողմերից մեկն այն է, որ թերապիայի ընթացքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է անկաշկանդ արտահայտել իր հույզերն ու մասնագետի և ընտանիքի մյուս անդամների հետ միասին քննարկել իրեն անհանգստացնող հարցերը: Պետք է նշել, որ հոգեթերապևտն իր առջև մարդկանց փոխելու խնդիր չի դնում, ինչպիսին էլ նրանք լինեն:

Նվարդ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930