Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ են անցել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալները:
Ընդ որում, Լե Պենը հաղթող է ճանաչվել 47 դեպարտամենտներում, իսկ Մակրոնը՝ 42:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը ստացել է ձայների 19.91 տոկոսը, իսկ «Չհանձնվող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը՝ 19.64 տոկոսը: Նրանք երկուսն էլ դուրս են մնում նախագահական պայքարից:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ