«Նյու Յորքի կենտրոնը՝ Թայմզ Սքուերը ողողված է Հայաստանի և Արցախի դրոշներով։ Մեկնարկել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները»,- գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Ըստ նրա հրապարակած լուսանկարների՝ ցույցի մասնակիցներից են Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը, որն արծաթ նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում, Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը եւ հայ մարտարվեստի վարպետ, Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Ցույցին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, որն այժմ սովորում է ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև