Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթ Վանաձորում (Տեսանյութ)

Ապրիլ 23,2017 23:16

Այսօր Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից մեկնարկեց ջահերով երթ՝ դեպի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի: Վանաձորցիները՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դրոշներով, պաստառներով եւ կոչերով եւս մեկ անգամ ոգեկոչեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

«Երթերի, ջահերով երթերի կերպը միաբանության ձեւ ցույց տալու կերպերից մեկն է: Այստեղ ավելի շատ, երանի, թե իրապես այն միաբանության ոգին տիրի, որով ավելի քաղաքական որոշումը, քաղաքականապես հասունությունը յուրաքանչյուր տարի ավելի խոսուն կլինի: Ես կարծում եմ, որ աղոթքով, ուխտով եւ համոզումով մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Իսկ այս երթն այդ ճանապարհի մի կտորն ապացուցելու մասերից մեկն է»,- ասում է Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

«Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես», «Հայեր, փրկիչների մի սպասեք, դուք եք ձեր փրկիչը», «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» գրությամբ պաստառներով ու հայրենասիրական երգերով, երթի մասնակիցները պահանջում էին վերականգնել պատմական արդարությունը:

Երթին մասնակցում էին՝ երիտասարդներ, պաշտոնատար եւ հոգեւոր այրեր, ԵԿՄ անդամներ: Նրանք Սբ. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Նահատակաց պուրակում հարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին: Ապա շարժվեցին դեպի Հայքի հրապարակ, որտեղ մոմերով խաչ կազմեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930