Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու համար. «Փաստինֆո»

Ապրիլ 23,2017 23:10

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տվյալները հրապարակելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը հրապարակել էր քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի ընտանեկան վեճերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց առթիվ տարիներ առաջ հաղորդումներ են ներկայացվել ոստիկանությունում եւ դրանց հիման վրա նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար:

Մասնավորապես արգելվում է մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները նաեւ լրատվության միջոցներով տարածելն առանց նրա համաձայնության:

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել հենց 144-րդ հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930