Այսօր ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ջահերով երթին մասնակցում էին նաեւ Արարատյան հայրապետական թեմի հոգեւորականները:
Երթի մեկնարկին Ազատության հրապարակում երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:
Aravot.am-ը երթի մասնակից Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի դրոշն այրելու մասին, հանրության մի մասն այդ արարողությունն անընդունելի է համարում: «Վառողներին հարցրեք, հոգեւոր հարցեր տվեք՝ պատասխանեմ: Եկեղեցին հատուկ այդպիսի կարծիք չունի դրոշն այրելու կամ չայրելու մասին: Քաղաքական հարցը տվեք կազմակերպիչներին: Ես կողմ եմ ջահերով երթին»,-ասաց Տեր Պետրոսը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Չկայ աւելի մեծ յիմարութիւն քան ուրիշ երկրի մը դրօշը կրակի տալը ,մանաւանդ այդ կրակէն մեր ջահերը վառելը:ՀՅԴ ն չյաջողեցաւ զգաստացնել իր տաք-գլուխ երիտասարդները :որ դա մարդկային և քաղաքական մեծագոյն սխալ մըն է երբ ուրիշներ կը փորձեն երգերով և ֆիլմերով նոր սերունդին հետ դիալոկ ստեղծել և խաղաղ կեցութեամբ կարգ մը իրաւունքներ ձեռք ձգել:
Եթէ թուրքը Գողիաթ է չկարծենք որ մենք Դաւիթներ ենք ,երբ կը վարուինք Ափրիկէի ամենայետամնաց ցեղախումբերու սկզբունքներով : Ատենը եկած է որ իշխանութիւնները միջամտեն -սա անվայել է հայ ժողովուրդին- – – այդ ընողները բնաւ կը մտածեն՞ արդեօք որ մենք հոն ունինք վարժարաններ,եկեղեցիներ,հիւանդանոցներ և տասնեալ հազարաւոր հայրենակիցներ,պատրիարքութիւն,հրատարակութիւններ-թերթեր , , , ,