Այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ երթ և մոմավառություն` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
Ակցիան կազմակերպել էր Հայորդի երիտասարդաց միությունը:
Ստրասբուրգում բնակվող հարյուրավոր հայեր Ստրասբուրգի տաճարի մոտակայքից մոմերը ձեռքներին շարժվեցին դեպի 1945-ին կառուցված, Ֆրանսագերմանական հակամարտությունը խորհրդանշող հուշարձանի մոտ:
Կարդացեք նաև
Այստեղ տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հնչեցին ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման կոչեր:
Նշենք նաև, որ Ստրասբուրգի հայերի երթն ուղեկցում էր Ֆրանսիայի ոստիկանությունը: Իսկ վաղը տեղի կունենա բողոքի ակցիա Ստրասբուրգում Թուրքիայի հյուպատոսության առաջ:
Մանրամասները` տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ