Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Հրապարակում, ինչպես ամեն տարի, այս տարի էլ այրեցին Թուրքիայի դրոշը:
Կարդացեք նաև
Երթը բազմամարդ էր, այն նվիրված է 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Մեծ Եղեռնին:
Երթին մասնակցում էին նաեւ Արարատյան հայրապետական թեմի հոգեւորականներ եւ երիտասարդներ:
Նախքան երթով շարժվելը՝ կազմակերպիչներից մի երիտասարդ դիմեց թուրք երիտասարդներին՝ առերեսվել պատմական ճշմարտությանը. «Վերականգնեք արդարությունն ու պատմական ճշմարտությունը, բայց հիշեք՝ ժամանակն ի վնաս ձեզ է աշխատում: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն Արեւմտյան Հայաստանի, հանուն արեւմտահայ ժառանգների»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ