Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. որպես քաղաքապետ` բացառապես խրախուսելու եմ հայրենական արտադրանքի ստեղծումը և վաճառքը

Ապրիլ 23,2017 21:22

Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային դրույթները: Քարոզարշավի ընթացքում ապրիլի 22-ին այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների, մսամթերքի շուկա, հարակից խանութներ և հագուստի տոնավաճառ: Վիճակը, իհարկե, ցնցող էր: Շուկային բնորոշ եռուզեռ չկար, վաճառվող ապրանքները հիմնականում հայկական չէին: Մենաշնորհների առկայության և ապաշնորհ հարկային քաղաքականութան հետևանքով փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեությունը գտնվում է փլուզման եզրին:

Իմ քաղաքական գործունեության ընթացքում, մշտապես լինելով մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների կողքին և նրանց իրավունքների պաշտպան, այսուհետ ևս այդ խնդիրը շարունակելու եմ պահել իմ ուշադրության կենտրոնում:

Ցանկանում եմ ընդգծել, որ որպես քաղաքապետ` բացառապես խրախուսելու եմ հայրենական արտադրանքի ստեղծումը և վաճառքը, ինչը կնպաստի թուրքական ապրանքների վաճառքի սահմանափակմանը հայկական շուկաներում: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ոչ միայն նպաստել հայկական ապրանքների վաճառքին, այլև կդառնա նոր աշխատատեղերի ստեղծման միջոց: Հրամայական է, որպեսզի հայկական շուկաները և առևտրի կենտրոնները լցվեն հայկական առևտրին` դարերից ի վեր փոխանցված կոլորիտով, ինչն այսօր ըստ էության վերացած է:

Առևտրի և սպասարկման հիմնական խնդիրները մեր ծրագրային դրույթների անքակտելի մասն են կազմում:

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ: Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի` 1472, եւ կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:

Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջին բիզնեսի կողմից: Առեւտրի ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես` առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսության միայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այս թիվը կազմում է 70%։ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում` 74%-ը։

Առեւտրի եւ սպասարկման հիմնական խնդիրներն են.
• առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների
շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացում,
• հասարակական զուգարանների բացակայություն,
• առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում,
• սուպերմարկետների գործունեության կանոնակարգում,
•սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվների սահմանում,
• սուպերմարկետների` որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջների սահմանում,

•սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակների մակերեսի եւ այլնի վերաբերյալ):
• գյուղատնտեսական շուկաների և առևտրի տաղավարների սանիտարական պայմանների բացակայություն:

Զարուհի Փոստանջյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930