Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածուներն այսօր նախընտրական հանդիպման էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Փոխքաղաքապետ եւ ավագանու թեկնածու Դավիթ Օհանյանն իր ելույթում ասաց, որ իրենք բոլոր քարոզարշավներին որեւէ մեկին չեն քննադատել, այլ ուժերի ծրագրերն էլ չեն քննադատել, բայց. «Հեծանիվ քշելով ու բարձրախոսով բակերում գոռալով ընտրություն չեն անում եւ քաղաք չեն կառավարում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար եւ ավագանու թեկնածու, Սամվել Ալեքսանյանի զարմիկ Արտակ Ալեքսանյանն իր ելույթում ասաց, որ ամեն տարի բակերն են բարեկարգում, ծառեր են տնկում, շենքերի տանիքիներն են նորոգում:
Մանրամասն՝ տեսանյութում
Տարոն Մարգարյանն էլ դիմելով հավաքված մարդկանց՝ ասաց, որ վստահեն նրան, ով ժողովրդի միջից է ելել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Դատարկ խոսելով նույնպես քաղաք չեն ղեկավարում: Ասացեք Դուք ինչո՞վ եք զբաղվում, եթե արդեն երեք տարի չորացող այգուն չեք նկատում, չեք արձագանքում, ծառատունկի ժամանակ արհամարում եք: Դա միակ տեղն է, որտեղ հանգստանում են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչները: Երեք տարվա ընթացքում չորացել է այգու 90-95%, իսկ դրան համառորեն չեն արձագանքում ոչ թաղապետարանից և ոչ էլ քաղաքապետարանից: Կարծում եմ բնակչությունը ճիշտ գնահատական կտա նման ղեկավարների աշխատանքին, թեկուզ, ինչպես ցույց տվեց նախորդ ընտրությունը, ամեն ինչ այդքան միանշանակ չէ…
Այո շատ լաւ գիտենք որ ձեզի /ՀՀԿ/ամէն միջոց թոյլատրուած է յատկապէս առանց գովազդներու ձեր ուզած նպատակին հասնելու ,,,